Առաքման պայմանները

Մենք երաշխավորում ենք բարձրորակ սպասարկում` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով մեր ընկերությունն իրականացնում է Ձեր սիրելի Երևանի բարելավմանն նպատակով վաճառվող Երևան 2.0 քաղաքային ինկուբատորի կողմից ստեղծբած նվերների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով: 

Դուք ընտրում եք նախընտրած պարագաները, նշում հասցեն, ուր պետք է առաքվեն դրանք և հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ կտեղեկացնենք պատվերի կարգավիճակի մասին: 

Եթե հանդիսանում եք yerevanstore¬ի -ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, որը հնարավորություն կտա Ձեզ`

յուրաքանչյուր պատվեր գրանցելիս չլրացնել Ձեր տվյալները պատվերը տալուց առաջ
տեսնել նախկինում պատվիրված ապրանքները
ձեռք բերել բոնուսային միավորներ որպես հավատարիմ հաճախորդ, եւ դրանցով գնել այլ նվերներ
Բացի այդ, գրանցվելով մեր կայքում` Դուք հնարավորություն եք ստանում հետևել մեր նորություններին և զեղչերին Ձեր էլ. փոստի միջոցով:



Առաքման եղանակներն ու ժամկետները

Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝

Առաքում Երեւանում՝ 24 ժամվա ընթացքում
Էքսպրես առաքում Երեւանում՝ 2 ժամվա ընթացքում*
Առաքում մարզեր՝ 1-2 օրվա ընթացքում
Էքսպրես առաքում մարզեր եւ Արցախ՝ 1 օրվա ընթացքում
Առաքում մարզեր եւ Արցախ՝ փոստով՝ 4 աշխատանքային օրվա ընթացքում
Առաքում արտերկիր՝ 10-60 օրվա ընթացքում
Առաքում 12 օրվա ընթացքում՝ պատվերով նվերների համար**

Եթե գնվող պարագան այդ պահին պահեստում առկա չէ, ապա այն  կառաքվի 5 աշխատանքային օրվա ընթացքում:


* Նորագավիթ, Նուբարաշեն եւ Սիլիկյան թաղամաս էքսպրես առաքումն արժե 1500։
** Առաքման ժամկետը հաշվարկվում է գումարի վճարման օրվանից սկսած։ Առաքման պայմանները նույնն են, ինչ մյուս տարբերակների դեպքում, մեկ տարբերությամբ, որ առաքումն իրականացվում է պատվերից 12 օր հետո։
Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 10:00-18:00-ը, բացի կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:



Առաքման գնային քաղաքականությունը

Երեւանում 1 օրվա ընթացքում իրականացվող առաքումն արժե 500 դրամ։ Սակայն եթե Ձեր պատվիրված իրերի ընդհանուր գումարը գերազանցում է 4000 դրամը, պատվերների առաքման համար դուք կվճարեք 300 դրամ: Իսկ եթե Ձեր պատվերների ընդհանուր գումարը գերազանցում է 8000 դրամը, մենք կառաքենք Ձեր պատվերն անվճար*:
Էքսպրես առաքումը Երեւան քաղաքում արժե 1000 դրամ՝ անկախ պատվերի գումարից։
Մեկ օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր եւ Արցախ էքսպրես առաքումն արժե միջինում 1կմ-ի համար 100 դրամ հաշվարկով։
Մեկից երկու օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր առաքումն արժե 1100 դրամ, եթե պատվերը վերցնում եք Հայմամուլի կրպակներից, եւ 1500 դրամ՝ հասցեով առաքման դեպքում։
Չորս աշխատանքային օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր եւ Արցախ փոստով իրականացվող առաքումն արժե 1500 դրամ։
10-60 օրվա ընթացքում դեպի արտերկիր իրականացվող առաքման արժեքը կախված է առաքվող երկրից։
* Նվեր-փաթեթների հավաստագրի առաքման արժեքը կազմում է 500 դրամ՝ անկախ փաթեթի արժեքից։

Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով Ձեզ դուր չի գալիս և Դուք ցանկանում եք վերադարձնել այն, ապա այդ դեպքում պարզապես անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվիրված նվերների գումարի չափից:


Առաքման պայմանները

Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք ևս ցանկանում էիք պատվիրել: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:


094 21 01 11