ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն տեքստը հանդիսանում է Համաձայնագիր «Ինստագիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Ինստագիֆթ» ՍՊԸ) և վերջինիս պատկանող mshop.am (այսուհետ` Ինտերնետ խանութ կամ Կայք) ծառայություններից օգտվողների (այսուհետ` Գնորդ) միջև և սահմանում է Ինտերնետ խանութից ապրանքների ձեռքբերման կարգն ու պայմանները: Սույն պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ «Ինստագիֆթ» ՍՊԸ-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ:


  1. Հիմնական դրույթներ


  1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Գնորդի կողմից պատվերի ձևակերպման պահից: 

  2. Կայքում տեղադրված ինֆորմացիան պարունակում է ապրանքների գնման պայմանները և իրենից ներկայացնում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հանրային օֆերտա: 

  3. Պատվերի ձևակերման պահին Գնորդը համաձայնվում է սույն Համաձայնագրով սահմանված պայմանների հետ: 

  4. Ինտերնետ խանութում գնումներ կարող է կատարել ____________ տարածքում պատվերը ստանալու և դրա համար վճարելու ունակ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ: 

  5. Պատվերի համար վճարումը կատարվում է պատվերի գրանցման պահին առցանց` որպես կանխավճար` կայքում հասանելի վճարման եղանակներից որևէ մեկով։


  1. Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները


    1. Ապրանքները ներկայացված են նկարների, նմուշների կամ նկարագրության միջոցով, որոնք հանդիսանում են «Ինստագիֆթ» ՍՊԸ-ի կամ վերջինիս գործընկերների սեփականությունը: 


  1. Ապրանքների ձեռքբերման կարգը


  1. Պատվերներն ընդունվում են կայքի միջոցով:

  2. Գնորդը իրավունք ունի պատվեր ձևակերպել ցանկացած ապրանքի համար, որը ներկայացված է Ինտերնետ խանութում և առկա է պահեստում:

  3. Ապրանքի մատակարարման ժամկետների ուշացման դեպքում Ինտերնետ խանութը պարտավոր է էլ. փոստով տեղյակ պահել Գնորդին: 

  4. Ապրանքի մատակարարման ուշացման դեպքում Գնորդն իրավունք ունի չեղարկել պատվերը և հետ ստանալ որպես կանխավճար պատվերի ձևակերպման պահին վճարված գումարը:




  1. Մտավոր սեփականության իրավունքները


  1. Կայքում առկա բոլոր նյութերը պատկանում են «Ինստագիֆթ» ՍՊԸ-ին և ենթակա են պաշտպանության որպես մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ:

  2. Կայքում առկա բոլոր նյութերը տրամադրվում են միայն Գնորդի անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության:


  1. Տվյալների գաղտնիությունը


  1. Ինտերնետ խանութը գերակայություն է համարում Գնորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Գնորդների հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են սպասարկման և առաքման որակի բարելավման նպատակով և դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն «Անձնական Տվյալների Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում։


  1. Վեճերի լուծման կարգը


  1. Սույն Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ դատարաններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։